Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկե...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

Բայրամովը դժգոհել է, որ Ադրբեջանը «երկար տարիներ տառապել է չարաշահումներից» կազմակերպության ներսում կոնսենսուսի հարցի շուրջ։ «Այս համատեքստում, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։ ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, ներառյալ նախագահությունը եւ քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը: Ադրբեջանը կոչ է անում այդ ինստիտուտներին ուղղել իրենց մանդատների կոպիտ խախտումը»,- ասել է նա։