Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաք: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Մայիսի 26-ին այցի շրջանակներում  Բայրամովը նախատեսված է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանումը և միջազգային համակարգի ամրապնդումը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերի հիման վրա» թեմայով, ինչպես նաև հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։