Բայրամով և Ֆիդան․ ինչ են ծրագրում երկու երկրն...

Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ընդգծվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը։

Կողմերը քննարկել են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախագծերի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի նախաձեռնությունների իրականացումը։

Նշելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ նախարարները ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։