Բայդենը ժամանել է Գերմանիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Air Force One ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանում, հայտնում է dw.com-ը։

Այցի ծրագրի համաձայն՝ հոկտեմբերի 18-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կընդունի պետության ղեկավարին իր նստավայրում՝ Բելլյու պալատում։

Բացի այդ, նա կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի,  Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Միաժամանակ Բայդենը հանդիսավոր կերպով կպարգևատրվի Գերմանիայի բարձրագույն պետական պարգևով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պատվո շքանշանի հատուկ դասի Մեծ Խաչով։