Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կհանդիպեն...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, հայտնում է news.sky.com-ը:

Հանդիպումը կայանալու է շաբաթ օրը։  Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կայցելեն «Ռամշտայն» ամերիկյան ավիաբազա՝ Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ բանակցությունների համար:

Կիևին աջակցության հարցով բանակցություններին կմասնակցեն նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլ առաջնորդներ, հայտնում է աղբյուրը։