Բայդենը լուսանկարվել է կոնգրեսականի հետ, որն...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ինքը լուսանկարվել է կոնգրեսականի հետ Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, թեև նա այդ ժամանակ այլ վայրում էր։

«Կցանկանայի նշել կոնգրեսական Դեբորա Ռոսին: Որտե՞ղ է Դեբորան, ես հենց նոր լուսանկարվեցի նրա հետ, հավանաբար դրա համար էլ նա հեռացավ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը

Դրանից հետո նա անմիջապես հայտարարել է, որ ամեն ինչ խառնել է, իսկ իր նշած կինը այժմ Վաշինգտոնում է։