Բայդենը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցնե...

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը:

«Ժամը 10:15-ին (Երեւանի ժամանակով 19:15-ին) նախագահը կհայտարարի Ռուսաստանին հետագայում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողությունների մասին»,-հաղորդվում Է Բայդենի աշխատանքի մարտի 11-ի ժամանակակարգում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բայդենն ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, կոչ կանի՝ հրաժարվել «Ռուսաստանի հետ նորմալ առեւտրական հարաբերություններից» եւ բարձրացնել ռուսաստանյան ներմուծման մաքսատուրքերը: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: