Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կհանդիպի ազգային անվտանգության կազմի հետ՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման վտանգի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հանդիպմանը կքննարկվի «Մերձավոր Արևելքում զարգացումների» հարցը, քանի որ Վաշինգտոնը լրացուցիչ կործանիչներ, ինչպես նաև ռազմանավեր է տեղակայում տարածաշրջանում:
Լարվածությունն աճեց տարածաշրջանում Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի, ինչպես նաև «Հըզբոլլահի» բարձրաստիճան ռազմական հրամանատար Ֆուադ Շուքուրի սպանությունից հետո:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի խոսքով՝ Սպիտակ տան նպատակն է նվազեցնել տարածաշրջանում «ջերմաստիճանը», ինչպես նաև բոլոր կողմերին հետ պահել հակամարտությունից։



