ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իրեն իր մորն է հիշեցրել Վինձորի ամրոցում նրա հետ թեյախմությունից հետ:
«Մենք երկար զրույց ունեցանք, եւ նա շատ շռայլ էր: Չեմ կարծում եմ, թե նա կվիրավորվի, երբ ասեմ, որ նա ինձ հիշեցրեց իմ մորը արտաքինի եւ շռայլության առումով»,-ասել է Բայդենը:
Բայդենն ասել է, որ թագուհին իրեն հարցրել է համաշխարհային առաջնորդների մասին իր կարծիքը:
Նրա խոսքով՝ թագուհուն հետաքրքրում էին Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները: