Բայդենն ասել է, որ ամեն օր նյարդաբանական թեստ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս ամեն օր նյարդաբանության թեստ է հանձնում։

«Ես ամեն օր նյարդաբանության թեստ եմ հանձնում: Փորձեք նստել իմ գրասեղանի մոտ և որոշումներ կայացնել»,- ասել է նա MSNBC-ին:

Ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ «վատ չէ այն ամենում, ինչ անում է»։

Մեկնաբանելով հունիսի 27-ին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած «աղետալի» բանավեճը՝ ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ այդ օրն արթնացել է գիշերվա երկուսին և հիվանդ է եղել։