Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը դեկտեմբերի 10-ին մեկնաբանել է իր ամուսնու՝ Ջո Բայդենի հոգեկան խնդիրների մասին լուրերը, գրում է «Իզվեստիա»-ն։
ԱՄՆ նախագահի կնոջը խնդրել են արտահայտվել հասարակական կարծիքի հարցման արդյունքների մասին, որոնց համաձայն՝ ամերիկացիների 48 տոկոսը կարծում է, որ Բայդենը հոգեպես անկարող է գլուխ հանել իրեն վստահված առաջնորդի պարտականություններից։
Ջիլ Բայդենը նաեւ նշել է, որ նախագահը չափազանց հոգնած է, քանի որ աշխատում է գրեթե 24 ժամ։ Նրա խոսքով՝ ամուսինը հոգեկան հիվանդության նշաններ չունի։ Այդ մասին են վկայում նախագահի անցած բուժզննության տվյալները, ընդգծել է առաջին տիկինը։
78-ամյա Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը։ Նրա առողջական վիճակը բազմիցս քննարկման առարկա է դարձել: