ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Ամոս Հոքսթինը և Բրեթ ՄըքԳուրկը, մեկնում են Իսրայել՝ օգնելու գործարք կնքել, որը վերջ կտա պատերազմին Լիբանանում և թույլ կտա տեղահանված խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։
Իսրայելի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը, որը «վերջ կտա Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» շարժման միջև պատերազմին, կարող է ձեռք բերվել շաբաթների ընթացքում», – ասվում է հրատարակության մեջ:
Հնարավոր պայմանավորվածությունները, ըստ պաշտոնյաների, ենթադրում են հրադադարի հայտարարում։
Հոքսթինը և ՄըքԳուրկը մեկնեցին այն բանից հետո, երբ Իսրայելն ազդարարեց, որ պատրաստ է առաջ շարժվել նման գործարքով, նշում է Axios-ը: