Բայդենի ավագ խորհրդականը բանակցություններ է վ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավագ խորհրդական Ամոս Հոխշթեյնը, որին բազմաթիվ առիթներով գործուղել են Մերձավոր Արևելք՝ Իսրայելի և Լիբանանի միջև միջնորդության նպատակով, վերադարձել է Բեյրութ՝ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար, հայտնել է Al Jazeera-ն։

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ հանդիպելուց հետո Հոխշթեյնին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք նա կարծում է, թե Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմը հնարավոր է կանխել:

«Հուսով եմ: Ես հավատում եմ դրան», - պատասխանել է նա:

Հոխշթեյնը լրագրողներին ասել է նաև, որ ինքն ու Բերին քննարկել են «Գազայում կրակի դադարեցման՝ բանակցությունների սեղանին դրված շրջանակային համաձայնագիրը»:

Ըստ նրա՝ երկու երկրներն էլ «համաձայնել են, որ այլևս չի կարելի ժամանակ կորցնել  և կողմերից ոչ մեկը չի կարող արդարացնել հետագա ձգձգումը»: