Բաղրամյանում ծեծել են վարչապետ Փաշինյանի ընտա...

Այսօր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ դուրս եկած հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։ Ցուցարարների ցանկությունը մեկն է՝ թույլ չտալ շահագործել մի հանք, որը կվտանգի Սևանի ջրի մաքրությունը և կարող է հարյուր հազարավոր մրադկանց կյանքերին վտանգ սպառնալ։  

Բաղրամյան փողոցում հավաքված ցուցարարների կողմից բռնության կոչեր չեն հնչել, բռնի գործողությոըւններ տեղի չեն ունեցել, սակայն ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ժողովրդի իշխանության ներքո գործող ոստիկանությունը իրեն դրսևորեց ճիշտ այնպես, ինչպես «հանցավոր ռեժիմի» տարիներին էր դրսևորում։

Ոստիկանության այսօրվա գործողությունները մի հետաքրքիր դրվագ հիշեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական հայտարարություններից։ Օրեր առաջ վարչապետը հուզառատ գրառում արեց՝ հայտարարելով, թե Հայաստանն իր օջախն է, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը: 

Եվ եթե հավատանք վարչապետ Փաշինյանի անկեղծությանը, ապա կստացվի՝ ոստիկանությունը ծեծել է նրա ընտանիքի անդամներին։ Իսկ Փաշինյանը, որպես ընտանիքի «արժանապատիվ հայր», պետք է իր հայրական խոսքը ասի։ Իսկ եթե Փաշինյանը լռի և «ասֆալտին չփռի» իր ընտանիքի անդամներին ծեծողներին, կստացվի, որ հենց իր հրահանգով են ծեծել նրանց։