Վրաստանի սեւծովյան քաղաք Բաթումիի քաղաքային խորհուրդը քննարկում է սկանդալային որոշման նախագիծ, որի համաձայն՝ 3380 քառ.մետր մակերեսով լողափը երկարաժամկետ վարձով է տրվելու թուրքական Batumi Tower ընկերությանը, որին է պատկանում «Լե Մերիդիան» հյուրանոցը, փոխանցում է «Նովոստի- Գրուզինա»:
Քաղաքի վարչակազմի շենքի առջեւ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բաթումիի բնակիչներ, որոնց այդպես էլ թույլ չեն տվել մտնել շենք քաղխորհրդի նիստին մասնակցելու:
Քաղխորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն, այնուամենայնիվ, ստիպված էր հանրության ճնշման տակ նիստն ընդհատել. նա հայտարարել է, որ վիճելի հարցն օրակարգից հանվել է:



