Բարսեղ Բեգլարյանի քրգործը կարճվել է

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։