Բարսելոնայում Վրաստանի 66 քաղաքացի է ձերբակալ...

Բարսելոնայում վրացի և իսպանացի իրավապահները Վրաստանի 66 քաղաքացու են ձերբակալել՝ 25-ին գողության, 41-ին՝ ներգաղթի կանոնների խախտման համար: Այս մասին ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ Բարսելոնայում ապրիլի 4-ին մասշտաբային հատուկ գործողություն է անցկացվել «Մեռլին Տակա» անվանմամբ, որին մասնակցել է 250 իրավապահ:

Գործողության հետևանքով ձերբակալվել է տարբեր երկրների ավելի քան 100 քաղաքացի: Հատուկ գործողությունն անցկացվել է Բարսելոնայի դպրոցներից մեկի շենքում, որի մի մասն ապօրինի կերպով զբաղեցրել են հանցավոր խմբավորման անդամները:

«Նրանց թվում կա Վրաստանի 25 քաղաքացի, որոնք մեղադրվում են բնակարանային գողությունների և կազմակերպված հանցավոր խմբավորմանն անդամակցության համար, ինչպես նաև ներգաղթի կանոնների խախտման համար Վրաստանի 41 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ: