Բարոյալքված վարչապետը մանևրելու դաշտ է ապահով...

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում տիրող ներկայիս ներքաղաքական իրավիճակին։ Ինչպես եւ կարելի էր սպասել, նա ժողովրդական գրեթե համընդհանուր դժգոհությունը վերագրել է «իշխանությունից եւ արտոնություններից զրկված էլիտայի ռեւանշիստական նկրտումներին»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքական էլիտայի մասին է, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեցել են արտոնություններ։ Փաշինյանը չի ասում իհարկե, հասկանալի է մարդը նեղ վիճակում է գտնվում հականե հանվանե խոսել չի կարող, սակայն, ակնարկից պարզ է դառնում, որ այդ էլիտայի մաս կազմում է նաեւ Առաքելական եկեղեցին․ այսինքն՝ նրա թիրախում նաեւ եկեղեցին է, որպես իրեն դեմ խոսող ինստիտուտ։

Փաշինյանի թիրախում են նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչները, ովքեր իր հրաժարականն են պահանջում, արվեստի եւ մշակույթի գործիչները, բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր իր դեմ են խոսում, այսինքն՝ բոլորը ով իր հետ չէ, իր դեմ է սկզբունքն է կիրառում։ Ինչպես եւ սպասելի էր, Փաշինյանը կրկին սկսել է անհարկի շահարկել ժողովրդի անունը, իրեն ինչ որ տեղ նույնացնել այդ ժողովրդի հետ եւ ժողովրդին հակադրել էլիտային։ Հետաքրքրական է հատկապես նրա գրառման վերջին մասը, որտեղ կա ակնարկ արտահերթ ընտրությունների մասով, թեեւ այն կարելի է մեկնաբանել նաեւ իր կողմնակիցների, որոնց նա անվանում է ժողովուրդ, եւ իր հրաժարականը պահանջողների միջեւ «հաշիվ մաքրելու» արտոնության տրամադրում, այսինքն ուղիղ հղում բախումների տանելու պատրաստակամությանը, քանի որ «Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը» նախադասությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Սակայն ըստ նույն գրառման, առայժմ գոնե արտահերթ ընտրությունները նրա օրակարգում չկա, քանի որ այս պահի առաջնահերթությունը իր համար «Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է» իսկ թե դա ինչպես պետք է արվի, անհասկանալի է։ Սակայն այն որ նա ասում է, որ եւ» նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»․ էլի երկիմաստության տեղիք է տալիս եւ մանեւրելու դաշտ բացում բարոյալքված վարչապետի համար։