Բաքվում ընթանում է Ադրբեջանի և Բելառուսի վարչ...

Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի և Բելառուսի վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալի Ասադովի և Ալեքսանդր Տուրչինի մասնակցությամբ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ակնկալվում է, որ այցը կներառի հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։

Ալի Ասադովի հետ նախատեսվում է ստուգել օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում վերականգնված օբյեկտները, ինչպես նաև այցելել Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։ Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները նախատեսում են նաև ստուգել ապագա ագրոքաղաքի տարածքը Գյզըլ Քենգերլի գյուղի տարածքում։