
«Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 15-ին հակաիրանական ցույց կկազմակերպի Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։
Բաքվի գործադիր իշխանություն է ուղարկվել համապատասխան ծանուցում, տեղեկացրել է պարբերականը։
«Ցույցը տեղի կունենա ի նշան Իրանի հակաադրբեջանական քաղաքականության եւ այդ երկրում խաղաղ ցույցերի դաժան ճնշման դեմ բողոքի»,- նշել են «Մուսավաթում», գրել է աղբյուրը։