Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-...

Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում;

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրանկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։

Մի քանի օր նրան փաստացի հետապնդում էին ադրբեջանցի իշխանական լրատվամիջոցներ, ինչպես նաև իշխանական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, վերջինս ենթարկվում էր ճնշումներ ու վիրավորանքների։ Արդյունքում Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից։

Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։

Եթե անգամ հայերի հետ կապված հարցերում արդարություն պահանջող ամերիկացի կոնգրեսականն է թիրախում հայտնվել այդ երկրում, դե պատկերացրեք, թե ինչ կլիներ այնտեղ ապրող ազգությամբ հայի հետ․․․»,- գրել է նա: