Բաքվում դատում են Հայաստանի հատուկ ծառայությո...

Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, լրտեսության մեջ մեղադրվող 41-ամյա Էմիլ Մամեդովն առաջիկա օրերին կկանգնի դատարանի առաջ, հաղորդում է haqqin.az-ը։

Դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 27-ին։ 

Էմիլ Մամեդովը ձերբակալվել էր այս տարվա մարտին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նյութական շահի դիմաց Մամեդովը երրորդ երկրի տարածքում հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությունները կատարելու հարցում նրանց օգնելու նպատակով։

«Անցնելով հակառակորդի կողմը՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության եւ պաշտպանունակության, նա հանձնարարականներ է ստացել ինֆորմացիա հավաքելու մասին, որը կարող էր օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության։ Բացահայտվել են Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապեր ունենալու եւ նրանց կողմից սահմանված դավադրության կանոնները պահպանելու հիմնավոր կասկածներ։ Մամեդովը պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) եւ դատարանի որոշմամբ ձերբակալվել է»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։