
Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմացրել Է չորս հայ ռազմագերիների «դատավճիռը». նրանք ազատ են արձակվել: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Նշենք, որ հայ զինծառայողները ձերբակալվել են 2020թվականի դեկտեմբերի 13-ին։
Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Բաքուն այսօր Երեւանին կփոխանցի 5 հայ ռազմագերիների:
Պաշտոնապես տեղեկությունը դեռ չի հաստատվել։