Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Իշխանյան...

Բաքվի դատարանում նախօրեին  կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստի ընթացքում ներկայացվել է «հայկական զինված ուժերի կողմից Մարտունու շրջանի օկուպացիայի մասին պատմող տեսանյութ»։  Տեսանյութում երևում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանը, նրա հետ են Մnնթե Մելքnնյանը, Դավիթ Իշխանյանը։

Դատական ​​նիստում ներկայացված տեսանյութի հիման վրա պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Դավիթ Իշխանյանին։ Դ. Իշխանյանն ասել է, որ  «նրանք ժամանել էին իմ գումարտակ և ծանոթացել դիրքերում տիրող իրավիճակին»։

Հարցաքննվել են նաև «տուժողները»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է մայիսի 8-ին։