Բանգլադեշի իշխանություններն ամերիկյան կողմից թույլտվություն են խնդրել Ռուսաստանից նավթ գնելու համար: Այս մասին մարտի 12-ին հաղորդել է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով, Բանգլադեշի ֆինանսների նախարար Ամիր Չոուդհուրին համապատասխան խնդրանքը ներկայացրել է Դաքքայում ԱՄՆ-ի դեսպան Բրենթ Քրիստենսենի հետ մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ։
Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներմուծումից։ Իսկ տարածաշրջանում պատերազմի բռնկումից ի վեր նավթի մատակարարումները խաթարվել են։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է մեղմացնել մի շարք երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են նավթի հետ։ Նրա խոսքով, դա կօգնի կարգավորել նավթի գների աճը, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությամբ։



