Բանգլադեշում շարունակվում են անկարգությունները, վերջին 24 ժամվա ընթացքում ցուցարարները հրկիզել կամ ավերել են խորհրդարանի երկու պատգամավորների և նախկին վարչապետ Շեյխ Հասինայի կուսակցության ավելի քան 100 անդամների տները:
Այս մասին հայտնում է Daily Observer լրատվական պորտալը` ոստիկանությանը հղումով :
Այրված տներում հայտնաբերվել է վեց մարդու դի։
Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի ղեկավարել էր երկիրը, հրաժարական է տվել և մեկնել Հնդկաստան։
Ըստ Reuters գործակալության՝ Բանգլադեշի ցուցարարներն այսօր պահանջել են խորհրդարանի ցրումը։
Շարժման կազմակերպիչներից մեկը՝ Նահիդ Իսլամը, հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ցրվի մինչև օրվա երկրորդ կեսը և խնդրել է «հեղափոխական ուսանողներին պատրաստ լինել», եթե դա տեղի չունենա։



