Բանգլադեշի բանակը հայտարարել է, որ կօգնի ժամա...

Բանգլադեշի զինված ուժերը պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել երկրի ժամանակավոր կառավարությանը՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության բանակի հրամանատար Վակեր-ուզամանը։

«Մենք ամեն կերպ օգնելու ենք կառավարությանը»,- ասել է նա։

«Կառավարությունը փորձում է որոշակի բարեփոխումներ իրականացնել և ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ցանկացած օգնություն, որ նրանք խնդրեն մեզանից, մենք կտրամադրենք»,- հավելել է նա։

Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց և լքեց երկիրը։ Նրա հրաժարականի օրը Բանգլադեշի բանակը ստանձնեց երկրի կառավարումը և կարգուկանոնի պահպանումը մի քանի օր, քանի որ ոստիկանությունը հրաժարվեց կատարել իր պարտականությունները ոստիկանական բաժանմունքների վրա մի շարք ամբոխային հարձակումներից հետո:

Այժմ ոստիկանության աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են աշխատանքի։ Այժմ հանրապետությունում ձեւավորվել է ժամանակավոր կառավարություն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորությամբ։