Բանակը Փաշինյանի թիրախում. ինչ է հուշում ԱԱԾ...

Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. «ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։

Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրել էրլրատվամիջոցը:

Այս հրապարակումից կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն հերթական շոու պարունակող ռեպորտաժը տարածեց, որպես պաշտոնական հաղորդագրություն: Ռեպորտաժը պատրաստված էր գեներալ Մանվելին թիրախավորող «տուշոնկա շոուի» լավագույն ավանդույթներով՝ փաստերի ուռճացում, հուզականություն: Զարհուրելին միայն այն է, որ այս անգամ գեներալ Մանվելի դերքում էր հայտնվել Հայկական բանակը: Ռեպորտաժում մի գնդապետի ենթադրյալ հանցագործությունն այնպիսի երանգներով է ներկաացվում, որ տպավորություն է, թե գործ ունենք հանցագործների բանակի հետ:

Ակնհայտ է, որ սա արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով: ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո, ըստ էության, նա մտադրվել է վերջնականապես պախարակել Հայկական բանակը, թուլացնել զինվորականներին և ստեղծել մի իրավիճակ, որ հանրության մոտ անհետանա հարգանքը բանակի և զինվորականության նկատմամբ: 

ԱԱԾ-ական շոուն պետք է զարթուցիչի դեր կատարի զինվորականության համար: Եթե բարձրագույն սպայակազմը չի ցանկանում այնքան նսեմանալ, որ, ի վերջո, չկարողանան հանրային վայրեր դուրս գալ, ապա պետք է օր առաջ կանգնենցնեն իրենց՝ բանակի նկատմամբ կատարվող այս խայտառակ արշավը: Վաղը ուշ է լինելու: