Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կապալառուները, այդ աշխատանքը որ անում են, պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական: Պարտադիր չէ, որ մենք մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե այդ ծավալի աշխատանք անելուց մեր պահանջն այն է, որ վերջում դա իդեալական հարթության ու որակի ասֆալտ լինի: Ի սկզբանե այս հատվածը բոլորին պետք է գրագետ կոմունիկացվի, նույնը վերաբերվում է մեր մնացած աշխատանքներին:
Օրինակ՝ Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց-որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամրջի մասով, ու եթե վերջում հանկարծ ասֆալտի մասով հարց ունեցանք՝ էլի գումար չենք տալու: Սա ամենակարևոր դետալն է, այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտ»,- նշել է Ավինյանը:



