Բալը թանկ է․ քաղաքացիները վաճառում են իրենց մ...

Հունվարի մեկից յուրաքանչյուր վարորդ ունի 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները։ Եթե միավորները զրոյանան՝ վարորդական վկայականը 6 ամսով կկասեցվի։ Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Եթե վարորդը սպառել է տուգանային միավորները և նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում և դրանից հետո նա վարել է մեքենա, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն։

Օրենքի այս փոփոխությունը նոր «բիզնես» է առաջ բերել։ Հայտնվել են քաղաքացիներ, ովքեր վաճառում են իրենց բալերը։ Լիստ․ամ հարթակում հայտնվել են հայտարարություններ, որոնց հեղինակները առաջարկում են իրենց բալերը ցանակցողներին՝ մեկ բալի համար պահանջում են 65-75 հազար դրամ։ Ամբողջական 9 բալը կարժենա մոտ 600 հազար դրամ։ Այս հայտարարությունների լուսանկարները շրջանառվում են սոցիալական ցանցերում։

Մենք փորձեցինք կապ հաստատել իրենց բալերը վաճառքի հանած քաղաքացիների հետ, սակայն մի քանիսի դեպքում զանգերն անպատասխան մնացին, իսկ քաղաքացիներից մեկը հրաժարվեց մանրամասններ ներկայացնել իր նոր «բիզնեսի» մասին։