Բախվել են Էջմիածին–Վանաձոր երթուղային Газель-...

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մելիք գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։