Բախումներ Պակիստանում. կան զոհեր ու վիրավորնե...

Առնվազն 6 մարդ է զոհվել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ Radar Armenia-ին։

Կողմերի հայտարարությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 6 մարդ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ ցուցարարները մեքենաներով մահացու վրաերթի են ենթարկել 4 զինվորների։

Իսկ նախկին վարչապետի կողմնակիցները հայտարարել են, որ իրենցից 2 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել։ Զոհերից մեկը, ըստ նրանց, գնդակահարվել է, մյուսը՝ ջախջախվել մեքենայով։

Հազարավոր Իմրան Խանի կողմնակիցներ հավաքվել են Իսլամաբադում՝ պահանջելով ազատ արձակել 72-ամյա նախկին վարչապետին, որն անցյալ տարի դատապարտվել էր կոռուպցիայի մեղադրանքով։ Ցուցարարները ցանկացել են հավաքվել Իսլամաբադի կենտրոնական հրապարակում, սակայն իշխանությունները փակել են հիմնական փողոցներն ու ճանապարհները ծովային բեռնատարներով՝ ստեղծելով բարիկադներ։ Մայրաքաղաք են բերել զինվորականներ և ոստիկաններ ամբողջ երկրից։

Բախումների ընթացքում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։