Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել Է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ:
«Եթե ձեզ հետաքրքրում Է իմ անձնական կարծիքը, ապա ես տրամադրված եմ այն բանին, որ չզբաղվեմ ակտիվ քաղաքականությամբ»,- ասել Է Բախտաձեն վրացական հաղորդավարների հետ իր կազմակերպած հանդիպմանը, որը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող Է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում Է, որ կատարել Է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:



