Բահրեյնը հայտարարել է Իրանի արձակած ավելի քան...

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակումների մեկնարկից ի վեր ոչնչացվել են 75 հրթիռ և 123 անօդաչու թռչող սարք։  Այս մասին հայտնում է  Բահրեյնի Al Ayam օրաթերթը։

Բահրեյնի պաշտպանության ուժերը տեղեկացնում են, որ շարունակում են դիմակայել իրանական հարձակումների հաջորդական ալիքներին՝ կոչ անելով հանրությանը մնալ տանը և դուրս գալ միայն անհրաժեշտ կարիքների համար՝ ցուցաբերելով ծայրահեղ զգուշություն։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասպան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների։