Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգեց Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով:
«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,– ասել է դատավոր Ֆարխոյանը։



