Բացահայտվել է 227 խախտում. ԱԱՏՄ-ն շարունակում...

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

«Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Ստուգայցերի խստացումից ի վեր՝ օգոստոսի 19-ից մինչ օրս, Երևանում իրականացվել է 1183 ստուգայց, բացահայտվել է 227 խախտում, տրվել է 53 նախազգուշացում։