ԱԺ-ում ո՞վ կփոխարինի Էդգար Առաքելյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից:

Եթե նախկին պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմումից հետո 1 շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցնի, նրան կփոխարինի Արթուր Մանուկյանը՝ «Իմ քայլի» նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն: Վերջինս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, մասնագիտությամբ՝ ռեժիսոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: