
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին:
Հայտարարության նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա հիշեցրեց, որ այդ հայտարարության շրջանակում իրականացվել են նաև լսումներ:
«Սա իմպիչմենտի գործընթացը չէ: Սա հայտարարություն է, որն արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական, անվտանգային խնդիրները: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով»,-ասաց Մամիջանյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագծի ձևակերպումներն էմոցիոնալ են:
Հանձնաժողովում քննարկումից հետո հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 6-ը: