ԱԺ նախագահն այցելել է մարտական դիրքեր. լուսան...

Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովից, հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր։

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի: