ԱԺ-ի ներսում լսումներ են, բակում՝ բողոքի ակցի...

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Այդ նույն ընթացքում ԱԺ բակում բողոքի ակցիա է ընթանում: Կազմակերպիչը հասարակական գործիչ Նարեկ Մալյանն է, նրա հետ են նաև  համակիրներն ու խնդրով հետաքրքրրավծ անձինք: 

Նարեկ Մալյանը պնդում է՝ չպետք  է թույլ տան, որ Անցումային արդարադատության մասին իր կարծիքն ու առաջարկները ներկայացնի մի անձ, որը սերտ կապեր ունի Բաց հասարակության հիմնադրամի և դրա հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: