ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել ՀՅԴ-ից Արծվիկ...

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:, հաղորդում է Yerkir.am-ը:

Հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ ParaTV-ի օպերատորը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներով հարվածել ցուցարարներից մեկին: