ԱԺ-ի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 8 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ մուտքերի մոտ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։



