Նոր պատգամավորներ Ազգային ժողովում

Հայաստանի խորհրդարանը երկու նոր պատգամավոր ունի։ Էսթեր Այվազյանը և Վանիկ Օհանյանը խորհրդարանում կփոխարինեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավորներ Արեն Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին, որոնք համապատասխանաբար նշանակվել են Լոռու մարզպետ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստում հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: 

Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:  

Ազգային ժողովի նիստի ընթացքում Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վանիկ Օհանյանն այս պահին նիստին ներկա չէ։