Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիս...

Ազգային ժողովում շարունակվում են ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։

Խորհրդարանը շարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: 

Օրակարգում է նաև Կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ-ն կքննարկի նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: