Ազատություն ռադիոն մոլորվել է և մոլորված է մա...

Հովհաննես Իշխանյանը գրում է․

Ազատություն ռադիոն մոլորվել է և մոլորված է մատուցում իր նյութերը
Ազատություն ռադիոյի վերջին քարոզչական նյութում, որով տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ մեկը Հայաստանում փորձել է Մեղրին հանձնել տպավորություն են ստեղծում, թե Թուրքիան մասնակցում էր Արցախի կարգավորման բանակցություններին՝ սուտ հանելով Քոչարյանին։
Նյութի սկզբում ցույց են տալիս, որ 1992թ․ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին առաջարկել է տարբերակ, որ կարող է Արցախն անցնել Հայաստանին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը ստանա մի հատված, որով կարող է Նախիջևանը կապվել Ադրբեջանի հետ։
Ապա, 20։15 րոպեին Ազատություն ռադիոն գործածել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից մի հատված, որտեղ նա ասում է․
«Թուրքիան այս պատմության մեջ չկար»։ Սրան հաջորդում է Ազատության մեկնաբանի ձայնը․ «Թուրքիան կար»
«Թուրքիան չկար» ասելով՝ Քոչարյանը պատասխանում է լրագրողի հարցին, թե ինչով է տարբերվում այսօրվա՝ Նիկոլ Փաշինյանի օրոք «Զանգեզուրի միջանցք» տարբերակը Ռոբերտ Քոչարյանի օրոք եղած «Ղարաբաղյան հակամարտության» և «հայ-թուրքական հարաբերությունների» կարգավորման Մեղրու տարբերակից։
Լրագրողի հարցը չկա, նյութում, սակայն Քոչարյանն, այո, ասում է, առաջին հերթին իրենց տարբերակի պարագայում Թուրքիան չկար։
Պարզ է, որ այն ժամանակ Թուրքիան չկար․
1․ Որովհետև Արցախի բանակցություններն առանց Թուրքիայի էին ընթանում
2․ Հայ-թուրքական հարաբերություններն առանձին հարթությունում էին, այն մեկտեղված չէր Արցախի կարգավորման հետ
Այո, Թուրքիան նաև Մինսկի խմբի անդամ էր, բայց ոչ համանախագահ, Թուրքիան դերակատարություն չուներ, նրա խոսքն ու առաջարկները ծանրակշիռ չէին, բանակցությունների սեղանի անդամ չէր։
Այդպես կար նաև Բելառուսը, Գերմանիան կամ Ֆինլանդիան, որոնք ևս առաջարկներով կարող էին հանդես գալ կամ հետևել կողքից։
Ավելին, մեր ուժն էր ցուցադրում, որ Թուրքիան շահագրգիռ կողմ էր, բայց նույն կարգավիճակի էր բանակցություններում, ինչ Ֆինլանդիան, ի տարբերություն հիմա, երբ Հայաստանի վարչապետը ոչ միայն համաձայնեցում է գործողությունները Թուրքիայի հետ, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքն է գրկում։
Ավելին, 92թ․ սկի պատերազմը չէր ավարտվել, որ խաղաղության բանակցություններ մեկնարկեին։
Ուրեմն, Թուրքիան չկար։
Սակայն, Ազատությունը պնդում է, որ Թուրքիան կար, տպավորություն ստեղծելով, թե Քոչարյանը ստում է։ Սակայն Ազատությունն ինքը մոլորված է, քանի որ չի ընկալել, թե ինչ է նշանակում Թուրքիան չկար արտահայտությունը և որ Բուշին նամակ ուղարկելն ու կողքից հետևելը դա հենց նշանակում է, որ Թուրքիան չկար։
Հետևություն՝
Ազատությունը տպավորություն է ստեղծում, թե Քոչարյանը ստում է, սակայն իրականությունն այն է, որ Ազատությունը մոլորված է և այդ մոլորության արդյունքում նրա նյութը ստի է վերածվել։