Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին մենք արդեն որոշակի համատեղ ծառայություն իրականացնում ենք: «Զվարթնոց» օդանավակայանում մենք արդեն 100 տոկոսով ենք իրականացնում սահմանապահ ծառայությունը, և ՌԴ սահմանապահ զորքերին շնորհակալ ենք, որ այս ընթացքում այդ աջակցությունը ցուցաբերել են: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրան-Հայաստան սահմանին անցագրային կետը 100 տոկոսով Հայաստանի սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո է: Այդ հատվածում՝ Իրան-Հայաստան սահմանին, ՀՀ սահմանապահ զորքերը նույնպես սկսել են ծառայություն իրականացնել, և այս պրոցեսը կշարունակվի:
Դա երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է: Քանի կա այդ քաղաքական կամքը՝ համագործակցելու, մենք կհամագործակցենք, եթե ինչ-որ բան կփոխվի, դա էլ կփոխվի: Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում, և չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայության շրջանակն ընդլայնվի»,- ասաց վարչապետը: