Հյուսիսային Կորեայի զորքերը ծանր կորուստներից...

Հյուսիսային Կորեայի զորքերը, որոնք ռուսական ուժերի կողմից մասնակցում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, դուրս են բերվել առաջնագծից՝ մեծ կորուստներ կրելուց հետո, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ NYT-ի աղբյուրների՝ հյուսիսկորեական զորքերը մոտ երկու շաբաթ չեն երևում ճակատում։ Ուկրաինացի պաշտոնյան ասում է, որ հյուսիսկորեացիների աճող կորուստները պայմանավորված են իրենց շարքերում անկազմակերպվածությամբ և ռուսական ստորաբաժանումների հետ համակարգված չլինելով։ Ըստ NYT-ի ուկրաինական աղբյուրների, մարտի դաշտ ժամանելուց ի վեր Հյուսիսային Կորեայի զինվորականները թողնվել են ինքնահոսի՝ քիչ զրահատեխնիկաով առաջ շարժվելով և հազվադեպ կանգ առնելով՝ վերախմբավորվելու համար։ 

Հունվարի 27-ին Sky News-ը՝ վկայակոչելով ուկրաինական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարին, հայտնել է, որ հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից մեծ կորուստների պատճառով։ Այն ենթադրել է, որ հյուսիսկորեացիները «կամ սովորում են ուկրաինացի զինվորների հետ իրենց առաջին բախումների ժամանակ թույլ տված սխալներից, խնամում են վիրավորներին, կամ սպասում են համալրման»:

ԱՄՆ պաշտոնյաները նույնպես կարծում են, որ հյուսիսկորեական զորքերին առաջնագծից հետ քաշելու որոշումը կարող է ժամանակավոր լինել։ Նրանք ասել են, որ հյուսիսկորեացիները կարող են վերադառնալ լրացուցիչ ուսուցում ստանալուց հետո կամ այն ​​բանից հետո, երբ ռուսական ուժերը նոր ուղիներ կառաջարկեն Հյուսիսային Կորեայի զորքերը տեղակայելու համար՝ նման ծանր կորուստներից խուսափելու համար: