«Ազատություն հայ ռազմագերիներին». լուռ բողոքի...

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության շրջանակներում, այսօր 15 երկրների 30 քաղաքներում բողոքի լուռ ակցիաներ են իրականացվում։ Երևանում նախաձեռնության անդամներին են միացել նաև գերեվարվածների հարազատները։

Պահանջն է՝ անհապաղ և առանց նախապայմանների հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Ակցիայի մասնակիցները երթով անցել են միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակների, դեսպանատների հարակից տարածքներով, ներկայացրել իրենց պահանջներն ու հանձնել նամակներ։