Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել...

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա Պողոս Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: