Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ըստ բնակիչների հայտնածի, 1 շաբաթից ավելի է՝ Պարույր Սևակ փողոցից դեպի Ազատության պողոտա տանող հատվածում, որտեղից էլ մինչև Ադոնց, Ահարոնյան փողոցների խաչմերուկ, ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ վնասված կոյուղատարից դուրս եկող կեղտաջուրը հոսում ու ողջ տարածքում առաջացնում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կեղտաջրերը հասնում են անգամ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառներ, հետոիտնային անցումներ ու մարդիկ չգիտեն՝ ինչպես նստեն տրանսպորտ կամ ինչպես անցնեն հետիոտնի համար նախատեսված վայրով:
Քաղաքացիները, չակերտավոր ասած, քաղցր խոսքեր էին ուղղում պատասխանատուներին, ասելով, որ 21-րդ դարում աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում նման բարձիթողի վիճակ է:



